Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՌԴ ՊՆ-ն Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է հայտնել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության մարտի 16-ի տեղեկագրում։

Նշվում է, որ տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում: Մարտի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Մարտունու շրջանում երեք քաղաքացի գնդակոծվել են հարակից ադրբեջանական դիրքերից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում