Ալիևի հայտարարությունները խաթարում են ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև հայ-թուրքական։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ անդրադառնակով մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որը վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները: «Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկ
Ալիևի հայտարարությունները խաթարում են ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև հայ-թուրքական. ԱԳՆ
16 марта 202316 мар 2023
27
1 мин