Արևմուտքը Հայաստանին ռեալ ուժային ռեսուրս դեռ չի տրամադրում։ Արևմուտքի ներկայիս ակտիվությունը կրում միայն դիվագիտական բնույթ։ Մյուս կողմից՝ այդ ակտիվությունը միանաշանակ վատթարացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա լրջագույն խնդիրներից մեկն է․ այսինքն, մենք ինչ-որ տեղ վատացնում ենք հարաբերությունները գործող անվտանգային երաշխավորներից մեկի հետ, բայց տեղն ինչ-որ էֆեկտիվ այլընտրանք չենք ստեղծում։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Դավիթ Հարությունովը, որի հետ զրույցում անդրադարձել ենք ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցին, ուղերձներին, զուգահեռ դիտարկել ՀՀ-ից ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցված հայտարարություններին։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է միջազգային խաղաղապահների մեխանիզմի անհրաժեշտության մասին, որը, ըստ նրա, կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Նա հայտարարել է նաև, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն չեն ընդունի Հայաստանի պես երկրի՝ ինքնիշխան պետության վրա հարձակումը։ Դավիթ Հարությունովը նա
Արևմուտքը Հայաստանին ռեալ ուժային ռեսուրս դեռ չի տրամադրում․ քաղաքագետ
16 марта 202316 мар 2023
3 мин