Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում կմասնակցի ավելի քան 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ պատվիրակությունների ընդհանուր թիվը կգերազանցի 1000-ը, ինչը աննախադեպ մեծ թիվ է: «Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում կտեղադրվի առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը մեծացնում է հետաքրքրությունը այս մրցաշարի նկատմամբ»,- ասաց նա: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելը անվանեց «պատմական արդարության վերականգում»: «40 տարի առաջ մարզահամերգային համալիրը պետք է բացվեր, և այստեղ պետք է անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունը: Մենք հիմա` 40 տարի անց, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելութ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում կմասնակցի ավելի քան 40 երկրի 500-ից ավել մարզիկ
16 марта 202316 мар 2023
1 мин