ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կապանում դպրոցականների տեղափոխման ընթացքում տեղի ունեցած վթարին, ռուսական դպրոցների կառուցման հավանականությանն ու Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ապագային։ Անդրադառնալով Կապանում ողբերգական ելքով վթարին՝ նա նշել է, որ ծառայությունը չի կազմակերպվել կրթական լիազոր մարմնի կամ մարզպետարանի կողմից։ «Մասնավոր կազմակերպության նախաձեռնությունն է եղել, որը շրջակա գյուղի երեխաների համար դպրոց հաճախելու ծառայություն է մատուցում։ Սա, բնականաբար, որևէ բան չի նշանակում, տեղի ունեցածը մնում է մեր պատասխանատվության շրջանակում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ եղել է տեղում, ծանոթացել հանգամանքներին։ «Մենք հիմա ամբողջական վերլուծություն ենք կատարում, որ հասկանանք, թե ամբողջ երկրով մեկ դպրոցներում տրանսպորտային ծառայություններն ինչպես են կազմակերպվում»,- հավելել է Անդրեասյանը։ Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցների կառուցման վերաբերյալ հարցին, նաև ՌԴ դեսպանի այն հայտարարությանը, որ այդ առումով աշխատանքային խումբ է ձևավորվ
Նախարարը՝ դպրոցականների տեղափոխման, ռուսական դպրոցների կառուցման և Բրյուսովի համալսարանի ապագայի մասին
16 марта 202316 мар 2023
36
1 мин