Ոստիկանությունից արձագանքել են Գյումրիում ՔՊ-ականների միջև ծեծկռտուքի վերաբերյալ լուրին։ Aravot.am-ը գրել է, երեկ ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ֊ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։ Կայքի տեղեկություններով՝ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ֊ականների միջև, վիճաբանության ընթացքում դանակով սպառնացել են մասնակիցներից մեկին։ Նշվում է, որ ՔՊ-ականներն այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28֊ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։ Միջադեպի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության Armenia Today-ին հայտնեցին, որ ոստիկանության Գյումրու բաժինը նման ահազանգ չի ստացել։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ոստիկանությունը՝ ՔՊ-ականների մասնակցությամբ ծեծկռտուքի լուրի մասին
16 марта 202316 мар 2023
~1 мин