Найти в Дзене
Հայաստանն այսօր

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում մարտի 17-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 16-ին, 17-ի գիշերը, 19-ին, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին հնարավոր է կարճատև անձրև: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում մարտի 17-ին, 18-ին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևելյան 2-4մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռիի և Տավուշի կնվազի, 5-7 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում