Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները: Նշվում է, որ Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։ Ալիևը մարտի 15-ին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը
16 марта 202316 мар 2023
~1 мин