Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում սելավի զոհերի թիվը հասել է 14-ի

Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Հինգ անհայտ կորածների որոնումները շարունակվում են։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, որը գտնվում է տարերային աղետի շրջանում: Նախարարի խոսքով՝ 12 մարդ զոհվել է Շանլըուրֆա նահանգում, ևս երկուսը՝ հարևան Ադըյաման նահանգում։ Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհվածների և 10 կորածների մասին: Հիշեցնենք, որ սաստիկ տեղումների պատճառով (մոտ 200 մմ մեկ քառակուսի մետրի համար) հարյուրավոր տներ հեղեղվել են նահանգներում, ավերվել են կամուրջներն ու մասամբ ճանապարհները։ Տեղերով տեղաշարժվելը հնարավոր է միայն նավակներով։ Տեղի բնակչությունը տարհանվում է անվտանգ շրջաններ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների դեպարտամենտի բանակային ստորաբաժանումներն ու ուժերը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Հինգ անհայտ կորածների որոնումները շարունակվում են։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, որը գտնվում է տարերային աղետի շրջանում:

Նախարարի խոսքով՝ 12 մարդ զոհվել է Շանլըուրֆա նահանգում, ևս երկուսը՝ հարևան Ադըյաման նահանգում։

Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհվածների և 10 կորածների մասին:

Հիշեցնենք, որ սաստիկ տեղումների պատճառով (մոտ 200 մմ մեկ քառակուսի մետրի համար) հարյուրավոր տներ հեղեղվել են նահանգներում, ավերվել են կամուրջներն ու մասամբ ճանապարհները։ Տեղերով տեղաշարժվելը հնարավոր է միայն նավակներով։ Տեղի բնակչությունը տարհանվում է անվտանգ շրջաններ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների դեպարտամենտի բանակային ստորաբաժանումներն ու ուժերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում