Ես իմ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՊՆ նախարար Սուրեն Պապիյանը՝ անդրադառնալով 300 հազար դոլարանոց բնակարան ունենալու վերաբերյալ հարցին։
Նա հայտնել է, որ մեծ աղմուկ հանած բնակարանի վերաբերյալ փաստաթուղթն ուզել է կառուցապատողից և անհրաժեշտության դեպքում կհրապարակի։ «Այդ տարածքում իմ գնածից ավելի էժան վաճառվել է ևս 300 բնակարան»,-հայտարարեց նա։
Նա խոստացավ ներկայացնել բնակարանի հետ կապված բոլոր փաստաթղթերը, թե որքա՞ն կանխավճար է վճարել, ումի՞ց է գնել, կանխավճարն ինչի՞ արդյունքում է գոյացել և այլն։
Նշենք ժ, որ մամուլը գրել է, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի շուկայականից էժան գնով բնակարան է գնել, որն այժմ մի քանի անգամ թանկ արժե։