ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, ոչ թե Արևմուտքը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու փաստը: Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի այլընտրանք Հայաստանի կառավարությունը չի որոնում, հստակ հայտարարություններ կամ առաջարկություններ լսելի չեն ո՛չ Արևմուտքից, ո՛չ էլ Հյուսիսից, Հարավից կամ Արևելքից: Վարչապետը, Հակոբյանի խոսքով, հայտարարում է միջազգային երաշխիքների մասին, այն է՝ միջազգային ինստիտուտներ, միջազգային ստատուսով խաղաղապահներ, սակայն դա միայն տեսական խոսակցություն է: «Իրականում հայտարարվում է, որ մեր անվտանգությունը մեր անպաշպանվածության մեջ է: Այսինքն՝ ցույց տալ, որ որևէ ամբիցիա չունենք, իսկ եթե ամբիցիաներ չունենք, ապա արտաքին թշնամիներ էլ չենք ունենա»,- ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ քվոտայից հրաժարումը ՀԱՊԿ-ին Հյաստանից դուրս հանելու հերթական քայլն է: Այդ խնդիրը, փորձագետի կարծիքով, «դրված է դրսից»՝ Նիկոլ Փաշինյանի «կուրատորների» կողմից, ինչը Փաշինյանը հետև
Փաշինյանի համար ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, ոչ թե Արևմուտքը. փորձագետ
15 марта 202315 мар 2023
6
2 мин