Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՄՆ-ում տներից մեկի լողավազանում հայտնաբերել է 180 կգ քաշով կոկորդիլոս

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի տներից մեկի լողավազանում հայտնաբերել է 180 կգ քաշով կոկորդիլոս, գրում է LADBible-ը։

Ինչպես պատմել է այդ կինը՝ Լին Թոսին, կոկորդիլոսները բավականին տարածված են իրենց տարածքում, բայց նա չէր մտածում, որ մի օր գործնականում դեմ առ դեմ կհանդիպի նրանց։ Կինը սկզբում շփոթվել է, բայց հետո ի մի է բերել մտքերն ու զանգահարել կենդանիների որսման ծառայություն։ Ժամանած փորձագետները որսացել են կոկորդիլոսին և էֆթանիայի ենթարկել:

«Ֆլորիդայում ալիգատորները էվթանազիայի են ենթարկվում, այլ ոչ թե տեղափոխվում: Դա պայմանավորված է նրանով, որ տեղահանված կոկորդիլոսները սովորաբար փորձում են վերադառնալ այնտեղ, որտեղ իրենց բռնել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, տեղական իշխանությունները մարդկանց զգուշացրել են զգոն լինել, քանի որ այս պահին եղանակային պայմանները կոկորդիլոսներին դրդում են սննդամթերք փնտրել մարդկանց տարածք մտնելով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում