Ադրբեջանցի զինվորականները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա, հայտնում են Արցախի ՆԳՆ նախարարությունից։ Ըստ հաղորդագրության՝ մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Նշվում է, որ կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ «Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Նախօրեին ՌԴ ՊՆ հայտնել էր, որ Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Մարտունու շրջանում 3 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական կողմի անկանոն կրակոցների տակ
15 марта 202315 мар 2023
1
~1 мин