Այս պահին ՀՀ սահմաններին կուտակում արձանագրված չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է պակասեցնենք աչալրջությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերն պատասխանելի ասաց ՀՀ պաշտպանության նարարար Սուրեն Պապիկյանը: Մինևնույն ժամանակ Արցախի շփման գծում կուտակումների մասին Պապիկյանը տեղեկություն չտվեց՝ ասելով, որ ՊԲ-ն պարբերաբար հրապարակումներ է անում տիրող իրավիճակի մասին, նաև ՌԴ խաղաղապահներն են դրա մասին ամեն օր հաղորդագրություն տարածում: Նախարարի խոսքով՝ էսկալացիայի վտանգը երրբեք չի դադարել, իսկ գործընկերներին օգնության խնդրանքով կդիմեն անհրաժեշտությունից եելնելով: «Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև մեր գործընկերներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը: Այժմ եկեք չեղած բանի մասին չխոսենք»,- ասաց Պապիկյանը։ Նա նշեց, որ խաղաղության օրակարգից չեն շեղվում, բայց սա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ոչ միայն Ար
Այս պահին ՀՀ սահմաններին կուտակում արձանագրված չէ. Պապիկյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին
15 марта 202315 мар 2023
1
~1 мин