ՊՆ նախկին շենքը ՊԵԿ-ը կվերածի Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի՝ 1 500 աշխատակիցներով: Այս մասին Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ-ը: Նշված է, որ կենտրոնի տարածքում կկառուցվեն վարչական շենքեր ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների համար: Գերատեսչությունից պարզաբանել են, որ կենտրոնի կառուցումը բխում է 2021 թվականի ռազմավարությունից, որով նախատեսված է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված սպասարկման կենտրոնների ստեղծում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ: ՊԵԿ-ը նախատեսում է այդպիսով «իրականացնել ամբողջական ձևակերպում ու բացթողում»: Ինչ վերաբերում է ՊԵԿ հաստիքացուցակին, ապա աշխատակիցների թվաքանակի ավելացում վերջին տարում չի եղել: Եթե 2021 թվականի հունվարին առավելագույն հաստիքացուցակը 3 269 է եղել, ապա 2021 թվականի դեկտեմբերին այդ թիվը կազմել է 3 217: 2022 թվականին վարչապետի որոշմամբ հաստիքացուցակը կազմել է նույնքան՝ 3 217 աշխատակից: Նշենք, որ հիշյալ շենքը ՊՆ նախկին վարչական շենքն է եղել, որը ՊԵԿ-ին ամրակցվ
Ի՞նչ նպատակով է օգտագործելու ՊԵԿ-ը իրեն ամրակցված ՊՆ նախկին շենքը
15 марта 202315 мар 2023
1 мин