Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը: Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Քանի որ կադաստրի պետական կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծի փոփոխություններ են կատարվել: «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն: Որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկա
Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձանց՝ զորամասի տարածքը ՌԴ քաղաքացուն վաճառելու դեպք
15 марта 202315 мар 2023
19
1 мин