Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի հետ համագործակցող իրենց հարևաններին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին նախազգուշացրել է, որ Իրանի զինված ուժերը վճռական կերպով կարձագանքի ցանկացած հարձակման:

«Այսօր որոշ հարևան երկրներ տարածաշրջանում պլացդարմ են տրամադրել երեխաներին սպանող Սիոնիստական ռեժիմին (Իսրայել-խմբ.)։ Այնուամենայնիվ, նրանք պետք է իմանան, որ եթե մեզ վրա քար նետեն, մենք կպատասխանենք։ Եթե մեր նավերը բախվեն խնդրի հետ, իրանական քաջությունն այն անպատասխան չի թողնի»,-Mehr գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում