Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», - ասվում է գերատեսչության մարտի 14-ի տեղեկագրում։ Նշվում է, որ տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում