Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հայտնում է կանցլերի կայքը: «Կանցլերն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Դա ներառում է Ղարաբաղում մարդկանց իրավունքների և անվտանգության հարգումը։ Կարևոր է ապահովել մարդու իրավունքների և երկու պետությունների բոլոր բնակիչների փոքրամասնությունների իրավունքների պահպանումը՝ միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ: Շոլցը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով ավելի կրիտիկական է դառնում: «Ուստի մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ արագ գտնենք այս հակամարտության կայուն և կենսունակ լուծումը՝ ի շահ տեղի բնակչության», — ասել է կանցլերը: Նրա խոսքով՝ Գերմանիան նույնպես մտ
Շոլցը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին է հայտարարել
15 марта 202315 мар 2023
2
1 мин