Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնում երկրպագուներին ակտիվության համար։ Մարտի 25-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղերի շրջանակներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են․ ՀՖՖ
15 марта 202315 мар 2023
1
~1 мин