RT հեռուստաալիքի և «Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է մի շարք ռուս գործիչների մուտքը Հայաստան արգելելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը: Ասուլիսի ընթացքում, պատասխանելով Կոնստանտին Զատուլինի, Արամ Գաբրելյանովի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին հարցին, Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի հարգանք ակնկալել իր նկատմամբ» և «իրավունք ունի կիրառել իր ինքնիշխան գործիքակազմը՝ կանխելու համար ոտնձգություն իր շահերի դեմ»: Վարչապետի խոսքով՝ «ինչ-որ մեկն ասում է, որ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա»: Նա ընդգծել է, որ «այդ մարդիկ պարտավոր են հարգել Հայաստանը, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»: Իր Telegram-ալիքում արված գրառման մեջ Սիմոնյանն ընդգծել է, որ երբեք ոչինչ չի ասել «ոչ մի միջանցքի մասին»: Նա հայտարարել է, որ խոսել է և խոսելու է Փաշինյանի մասին, որ նա «դավաճանել է հայ ժողովրդին, որ նա վաճառել և դավաճանել է բոլոր հայկակ
«Ձեր իշխանության օրոք ես չէի էլ պատրաստվում Հայաստան գալ». Սիմոնյանը՝ Փաշինյանին
14 марта 202314 мар 2023
38
1 мин