Տիգրան Փարվանյանն ազատվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Հանրապետության նախագահը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում։ Փարվանյանը 2013 թվականի մարտից եղել է ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ հրամանատար, 2018 թվականի փետրվարին առաջխաղացման կարգով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք