Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը չի կարծում, որ վերջին օրերի մի շարք իրադարձություններ կարող են Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության նոր փուլի պատճառ դառնալ։ Armenia Today-ի հետ զրույցում նա նշել է, որ վերջին օրերի մի շարք այլ զարգացումներ հաշվի առնելով՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում այս փուլում մի քիչ ավելի մեղմացում կտեսնենք։ Նա իր այս կանխատեսումը պայմանավորում է մասնավորապես Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված վերջին համաձայնագրով։ Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածության նոր փուլի հավանականությանը՝ իրանագետը միևնույն ժամանակ նշել է․ «Ամեն դեպքում, Իսրայելի համար Իրանի դեմ միակ կետն Ադրբեջանն է։ Իսրայելն Ադրբեջանում փորձում է պահպանել Իրանի դեմ կուրսը։ Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության՝ Իսրայելը հայտարարել է, որ մոտ 192 ռազմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխում Ադրբեջան։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն Ադրբեջանին նոր արտաքին քաղաքականության կդրդեն, ըստ որի՝ կփորձի այդքան էլ հակաիրական նկրտումներ չունենալ»։