Найти тему
Հայաստանն այսօր

«ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի շուրջ գործընթացը քննարկման փուլում է․ ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Վիվա-ՄՏՍ-ից («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) վաճառքի դիմում է ստացել, գործընթացը քննարկման փուլում է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀԾԿՀ խոսնակ Լիանա Ազիզյանը։ Նա հայտնեց, որ ՀԾԿՀ-ն դիմումն ստացել է հունվարի 26-ին։

««ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն հունվարի 26-ին ընկերության բաժնոտոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու դիմում է ներկայացրել»,- ասաց նա։

Լիանա Ազիզյանից հետաքրքրվեցինք գնման գործընթացից։ Հարցին՝ կա՞ն ընկերություններ, որոնք գնելու հայտ են ներկայացրել՝ ՀԾԿՀ խոսնակը նշեց, որ ամբողջ գործընթացն այս պահի դրությամբ գտնվում է քննարկման փուլում։

«Դեռևս դիրքորոշումներ պետք է ստանանք մասնավորապես ԱԱԾ-ից և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Ամբողջ գործընթացի հետ կապված դիրքորոշումներն ստանալուց հետո հանձնաժողովը նոր որոշում կկայացնի»,- հավելեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ МТС հեռահաղորդակցական ընկերությունը կարող է դիտարկել Հայաստանում իր դուստր ընկերության՝ Viva-MTS-ի վաճառքի հարցը, եթե գտնվեն ակտիվի լավ գնորդներ։ Երեկ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Viva-MTS հեռահաղորդակցական ընկերությունը վաճառքի հարցով դիմել է ՀԾԿՀ-ին։

Viva-MTS-ը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц