Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: «Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ադրբեջանական կողմը գնդակոծել է Վերին Շորժայի հայկական դիրքերը
14 марта 202314 мар 2023
~1 мин