Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանն իր առաջին ոսկե մեդալ է նվաճել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում

Մայիս Ներսեսյանը գրեփլինգի Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել։ Այս մասին հայտնում են Հայաստանի գեփլինգի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Ներսիսյանը եզրափակչում համառ պայքարի արդյունքում հաղթանակ է տոնել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ:

«Շնորհավորում ենք նրան այս մեծ հաղթանակի և հայկական գրեփլինգի պատմության մեջ առաջին ոսկե մեդալի նվաճման կապակցությամբ ու մաղթում նոր բարձունքներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում