Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը «Օսկարից» հետո ցուցադրել է իր ռետրո տեսքն այն բանից հետո, երբ նրան ծաղրել են 2022 թվականին մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու «ձևանալու» համար, հաղորդում է dailystar-ը: Քարդաշյանը մարտի 12-ին Instagram-ում ցուցադրել է Ալեքսանդր Մաքքուինի զգեստը, որով նա եղել է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված երեկույթին։ «Թեպետ հեռուստահաղորդավարուհին ներկա չի եղել «Օսկարի» հանձնման արարողությանը, սակայն ուշադրություն է հրավիրել կապույտ կիպ զգեստով երեկույթին», - գրում է պարբերականը: Ռեալիթի շոուի հաղորդավարուհին հրապարակել է այս դիզայների հանդերձանքով երկու լուսանկար՝ մակագրելով դրանք՝ «Վերադարձ Օսկարին այս տեսքին. շնորհակալություն, Ալեքսանդր Մաքքուինի այս խորհրդանշական զգեստի համար»: Մարտի 12-ի երեկոյան Հոլիվուդի Dolby Theatre-ում (Լոս Անջելես) տեղի է ունեցել ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 95-րդ արարողությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Քիմ Քարդաշյանը «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո ցուցադրել է իր ռետրո տեսքը
14 марта 202314 мар 2023
~1 мин