Մեր կառավարման ժամանակահատվածում մենք մարտական պատրաստակամության վրա ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենց ձեռք են բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Այդ ժամանակաշրջանում մենք ունեինք S300 դիվիզիոն, ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, ձեռք էինք բերել հարյուրից ավելի ծանր զրահատեխնիկա, մեծ տրամաչափի զինամթերքներ, հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, չեմ խոսում «Իսկանդերի» և այլ հզոր զենքերի մասին, իսկ իրանք ի՞նչ են ձեռք բերել»,-հայտարարեց Սարգսյանը։ Ըստ նրա՝ կարևոր չէ, թե որքան զինամթերք է ձեռք բերվել, էականը դրանց արդյունավետությունն է։ «Իրենք երեք ինքնաթիռ են ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր։ Գուցե տարեկան կտրվածքով ավելի շատ գումար են հատկացվել, բայց արդյո՞ք դրանք նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են»,-նշեց Սարգսյանը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ռազմա
Երեք ինքնաթիռ եք ձեռք բերել, որ այդպես էլ ոչ մի օգուտ չտվեց, մի քանի տասնյակ իրենց արժեքը կորցրած «ՕՍԱ-ԱԿԱ»-եր. Սարգսյանը՝ Փաշինյանին
25 марта 202325 мар 2023
47
1 мин