Найти тему
Հայաստանն այսօր

ԵՄ առաքելության զեկույցը մեզ հասանելի չէ, այն տրամադրվում է միայն ԵՄ անդամ-երկրներին. Միրզոյան

Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եվրոպական դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է միայն ԵՄ անդամ երկրներին։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳՆ գործունեության հաշվետվության ներակայցման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Փաստաթղթին ազատ հասանելիություն պարզապես չկա։ Այն ի սկզբանե նախատեսվել է Եվրամիության ղեկավարության համար, նշել է Միրզոյանը։

Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հայտնել էր փետրվարի 20-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ դաշինքի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին հայտնել է Հայաստանի սահմանամերձ շրջաններ երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշման մասին: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA Armenia) կներառի մինչև 100 աշխատակից, ներառյալ մոտ 50 անզեն դիտորդ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում