Մարտի 25-ին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, որը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 21:00-ին: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին, որն անցկացվելու է Հայաստանում։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք դիտելու են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, ինչ կանխատեսումներ ունեն, արդյոք ճիշտ են համարում ՈՒԵՖԱ-ի արգելքը թուրք երկրպագուներին Հայաստան գալուն։ Քաղաքացիների հիմնական մասը դիտելու է ֆուտբոլային խաղը, սակայն ոչ բոլորն էին, որ մարզադաշտից էին դիտելու: Նրանց մեծ մասը տղամարդիկ են։ «Ես Հայաստանի խաղերին հավատում եմ մեր հաղթանակին»,-նշեց նրանցից մեկը։ Հարցվածների մեծ մասը «նորմալ» են համարել թուրք երկրպագուների մուտքի արգելքին։ «Շատ ճիշտ որոշում է կայացվել»,-նշեց նրանցից մեկը։ Քաղաքացիներից մեկն էլ անդրադառնալով ընդհանրապես թուրք քաղաքացիների՝ Հայստան գալուն նկատեց. «Կարծում եմ, որպեսզի ուժերը հավասարզոր դիտարկվեր, կարող էին գալ, մասնակցել, նայե
Հավատում եմ մեր հաղթանակին, ճիշտ որոշում էր թուրք երկրպագուների մուտքի արգելքը. քաղաքացիները՝ Հայաստան-Թուրքիա խաղի մասին
25 марта 202325 мар 2023
1
1 мин