Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։ Ըստ հաղորդագրության՝ երեկ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Նշվում է, որ տուժողներ չեն եղել, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Ադրբեջանական զինվորականները մարտի 22-ին գնդակոծել են Ճարտար գյուղի բնակիչներին: Գյուղացիներն աշխատում էին սահմանի մոտ գտնվող «Կլազինի ձոր» տեղամասի խաղողի այգիներում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ադրբեջանական կողմը կրակ է բացել արցախցիների ուղղությամբ
25 марта 202325 мар 2023
1
~1 мин