Կասկադում այլևս ոչ մի ծառ չի հատվելու։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում երեկ ուշ երեկոյան ասաց Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նա հայտնեց, որ պահանջել է բոլոր համապատասխան փաստաթղթերը և ստանալուն պես կհրապարակի: Նոր որոշման մասին մանրամասներ ճշտելու նպատակով Armenia Toda-ը կապ հաստատեց քաղաքապետարանի լրատվական վարչության հետ, որտեղից հայտնեցին, որ նման որոշում չկա: «Որևէ նոր որոշում չկա, այն, ինչ նախատեսված է, ընթացքով արվում է: Այս պահին Կասկադի տարածքում ծառատունկ է»,- ասաց վարչության ներկայացուցիչը: Պարզաբանում ստանալու նպատակով Armenia Today-ը կրկին կապ հաստատեց Քրիստինա Վարդանյանի հետ, որը հավաստիացրեց, որ Կասկադում այլևս որևէ ծառ չի կտրվելու: «Սպասում եմ իմ նամակի պատասխանին, գիտեք, թե ինչպես է աշխատում քաղաքապետարանը...»,- ասաց նա: «Նրանք երեկ պետք է անցնեին Մոսկովյան փողոցին ու կտրեին Կասկադի ծառերը, ոչ մի բան չեն անելու, հանգիստ եղեք, այնտեղ հատման ենթակա ծառ չկա»: Վարդանյանը պատասխանեց նաև երեկ իր հասցեին հնչող մեղադրանքների
Կկտրե՞ն Կասկադի մյուս ծառերը. քաղաքային իշխանությունները հերքում են նոր որոշման լուրը
24 марта 202324 мар 2023
1 мин