Հայաստանում չկան քաղաքականացված, կուսակցականացված բուհեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Որևէ բուհի առջև չկա դրված քաղաքական, կուսակցական խնդիր ու չի կարող դրված լինել, և ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե նկատի ունեք, որ բուհի խորհրդում լինի անձ, ով զբաղեցնում է քաղաքական պաշտոն, ապա այստեղ չպետք է ընկնել ծայրահեղության մեջ։ Ես նախարարի տեղակալ էի և դարձա Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բայց ես քաղաքական պաշտոն զբաղեցնելով՝ համակարգում էի հանրակրթության ոլորտը»,- պարզաբանել է Անդրեասյանը։ Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարման խորհուրդներում չպետք է կուսակցական անձինք լինեն, ԿԳՄՍ նախարարը պատասխանել է, որ վարչապետի կողմից մատնանշած խնդիրն այս մոտեցումների շրջանակների շրջանակներում ամբողջությամբ հասցեագրվում է։ «Ինչ վերաբերում է վարչության անդամների խորհուրդներին լինելուն, կարող եք հանել մեր բուհերի խորհուրդները և տեսնել, թե դրանցից քանիսում են վարչության անդամներ»,-