Հայ շախմատիստուհիներ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը խաղացին միմյանց դեմ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Լիլիթ Մկրտչյանը, Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4,5 միավոր։ Մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը: Դրան մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Երեք հայ շախմատիստունի հաղթել է Եվրոպայի առաջնության վեցերորդ տուրում
24 марта 202324 мар 2023
6
~1 мин