Ռուս հեռուստահաղորդավար, հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսին Դմիտրի Շեպելևը որդու՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան, հայտնում է РБК-ն։ «Քարերի ու ծիրանի երկիր, անգնահատելի և ուրախ: Արարատն ուղղակի գլխապտույտ գեղեցկություն ունի»,- իր անցած ճանապարհի մասին պատմել է շոումենն իր անձնական բլոգում։ Դատելով հրապարակումներից՝ Շեպելևն ու որդին իրենց ճանապարհն սկսել են Գառնու կիրճից։ Ազատ գետի հունում գոյացած Գառնու կիրճում է գտնվում Հայաստանի բնության հուշարձանը՝ Քարերի սիմֆոնիան։ Հսկայական բազալտե սյուներից բաղկացած քարե պատը կախված է գետնից մինչև 50 մետր բարձրության վրա։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«Քարերի և ծիրանի երկիր». հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը որդու՝ Պլատոնի հետ ժամանել է Հայաստան
24 марта 202324 мар 2023
10
~1 мин