Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում վստահեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հայտնել է, որ դեռևս սեպտեմբերին հայկական կողմը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ջեք Սալիվանի և Հիքմեթ Հաջիևի հետ, և քննարկման թեմաներից մեկը եղել է հենց միջազգային մեխանիզմի ձևավորումը: «Ադրբեջանը որոշակի վարքագիծ է դրսևորում, որը դուրս է պայմանավորվածություններից, այսինքն՝ փորձում է վերջնագրերով խոսել, շարունակում է տարբեր գործիքներով ճնշել Լեռնային Ղարաբաղին, նկատի ունեմ՝ Լաչինի միջանցքը փակ պահել, դիվերսիան, ահաբեկչական գործողություններ իրականացնել, նկատի ունեմ մարտի 5-ին, նաև ինչպես Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունն էր չորեքշաբթի օրը հայտարարել՝ ահազանգում է, որ Ադրբեջանը պրովոկացիաների է նախապատրաստվում»,-հայտարարել է Գրիոգրյանը։ Ըստ նրա՝ Երևանի դիրքորոշումն է, որ քննարկվի այն, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այսինքն՝ իրավունքներ և անվտանգություն միջազգային մեխանիզմի շր
Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել. ԱԽ քարտուղար
11 марта 202311 мар 2023
1 мин