Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանական կողմն Արցախի հյուսիսում խախտել է հրադադարը

Մարտի 10-ին  ժամը 19։10-ից ժամը 19։40-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի   հյուսիսային     ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում