Найти тему
Հայաստանն այսօր

Իրավապահները խուզարկում են Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն  է կատարվում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել։

Նշենք, որ Սիմոնյանը 2020 թվականի դեկտեմբերից 2022 թվականի փետրվար զբաղեցրել է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

2022 թվականի փետրվարի 8-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում