Հիշեցնենք, որ ավտոբուսը շրջվել էր ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել էր, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։Նշվում է, որ փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Սյունիքում աշակերտների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ուսուցիչ է մահացել
10 марта 202310 мар 2023
~1 мин