Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը 5 մ բարձրությունից ընկել է գետը

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին այսօր ժամը 14:21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով կա 21 տուժած։

Սյունիքի մարզպետը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է 1 զոհի մասին, սակայն Ոստիկանությունից Armenia Today-ի հետ զրույցում լուրը չհաստատեցին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում