Սերբիայում ընթացող Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի վեց ներկայացուցիչներ հաղթանակ տոնեցին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ «Առաջնության յոթերորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը հաղթանակներ են տոնել»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։ Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Էմին Օհանյանը ոչ-ոքի խաղացին։ Ֆեդերացիայից պարզաբանել են, որ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 7 հնարավորից վաստակել են 5-ական միավոր։ Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից։ Առաջնությունը կկայանա մարտի 2-ից 14-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանի վեց շախմատիստներ հաղթանակ տոնեցին Եվրոպայի առաջնության տուրում
10 марта 202310 мар 2023
~1 мин