Հայկական ծագմամբ ռուսաստանյան ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը 5-tv.ru-ին պատմել է հայրության առօրյայի մասին։ «Իհարկե, ես օգնում եմ: Կաթ եմ տաքացնում, փորձում եմ կերակրել, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի»,- ասաց նա։ Անդրեասյանը չի հայտնել դստեր անունը՝ պատճառաբանելով, որ «կինը թույլ չի տալիս»։ «Ոչ, չեմ ասի: Կինս ասել է, որ ոչ մեկին չասեմ, ուրեմն ոչ մեկին չեմ ասի»,- ասաց Անդրեասյանը։ Անդրեասյանը փետրվարին երրորդ անգամ հայր է դարձել: Նա հայտարարել է դստեր ծննդյան մասին ու լուսանկար ցույց տվել երեխայի ու բժիշկների հետ։ «Իմ դուստրը:Փետրվարի 19-ին, ժամը 18:12-ին նա հանդիպեց մեզ: Իմ գեղեցիկ կին: Շնորհակալություն բժիշկներին և իմ Լիզային»,- գրել է ֆիլմի պրոդյուսերը։ Անդրեասյանը երեք տարուց ավելի հանդիպում է ռուս դերասանուհի Լիզա Մորյակի հետ, ով ակտիվորեն նկարահանվել է նրա ֆիլմերում։ Նրանք ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանման հրապարակում։ 2022 թվականի հունիսի վերջին ռեժիսորը սոցիալական ցանցերում հայտարարեց, որ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։ «Նա չկարողացավ ՈՉ
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոսել է «հայրության առօրյայի» մասին
10 марта 202310 мар 2023
1
1 мин