ՀՀ քաղաքացիների 43.4%-ը կարծում է, որ իշխանափոխությունից հետո կոռուպցիան նվազել է: Այս մասին են վկայում Gallup international ընկերության հայաստանյան գրասենյակի կատարած հարցումը 1100 ՀՀ քաղաքացիների շրջանում: Ինչպես է փոխվել կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո հարցին միանշանակ աճել է պատասխանն է տվել հարցվածների 12.7%, ավելի շուտ աճել է՝ 19.6%, ավելի շուտ նվազել է՝ 43.4%, միանշանակ նվազել է՝ 16.9%, դժվարանում եմ պատասխանել՝ 7.4%-ը: Գործադիր իշխանություն, վարչապետի, կառավարության, նախագահի, նախարարների կոռումպացվածությունը 1-5 բալանոց սանդղակով քաղաքացիները գնահատել են 2,9, դատական իշխանության, դատավորների, դատարանների կոռումպացվածությունը՝ 3.1, իսկ օրենսդիր մարմնի, Ազգային ժողովի, պատգամավորների կոռումպացվածությունը՝ 3.0: Քրեակատարողական հիմնարկների կոռումպացվածությունը հարցվածները գնահատել են 3, մաքսային ծառայություններինը՝ 2,9, առողջապահությանը՝ 2,9, հարկային ծառայություններինը 2,9, կրթությանը՝ 2.8, ԶԼՄ-ներինը 2,8, տեղական ինքնակառավարման մարմիններինը
ՀՀ քաղաքացիների 43.4%-ը կարծում է, որ իշխանափոխությունից հետո կոռուպցիան նվազել է. հարցում
10 марта 202310 мар 2023
1 мин