Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի ջանքերը միշտ էլ հրատապ են եղել, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ԱՄՆ հետախուզական հանրության կանխատեսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շարունակման մասին։ «Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել ջանքերը հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ և եռակողմ, աջակցելով երկխոսության և դիվանագիտության հաստատման իրենց ջանքերին և օգտագործելով բոլոր համապատասխան մեխանիզմները՝ օգնելու այդ երկրներին ինքնուրույն վարել դիվանագիտություն և ձեռք բերել համաձայնություններ»,- ասել է Փրայսը: ԱՄՆ-ի հետախուզական համայնքի սպառնալիքների տարեկան գնահատականում, որը հրապարակվել է մարտի 9-ին Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից, նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կմնան լարված և անկայուն, քանի որ Բաքուն պատրաստվում է ռազմական ճնշում գործադրել Երևանի վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«Խաղաղությանն ուղղված ջանքերը միշտ էլ հրատապ են եղել». Պետդեպը գնահատել է ամերիկյան հետախուզության կանխատեսումը
10 марта 202310 мар 2023
1
~1 мин