Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 10-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,78 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,21 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390.75 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.21 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.14 դրամ է, այն արժեզրկվել է 3.13 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 417,36 դրամ միջին գնով, ինչը 3,23 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.95 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.30 դրամ միջին գնով, մարտի 9-ին առաջարկված գնի համեմատ կորցրել է 0.03 դրամ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 449.76 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 5.23 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 5,39 դրամ՝ կազմելով 474,06 դրամ։