Ադրբեջանական կողմը գնդակոծել է Վերին Շորժայի հայկական դիրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ըստ հաղորդագրության՝ մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: «Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-հայտնում են ՊՆ-ից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ադրբեջանական կողմը գնդակոծել է Վերին Շորժայի հայկական դիրքերը
10 марта 202310 мар 2023
~1 мин