Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի

Մարտի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,- հայտնում է նախարարությունը:

Միաժամանակ նշվում է, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում