Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը անարդյունավետ է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախի հասցեին հնչեցված նոր սպառնալիքների մասին հարցին: «Ռազմատենչ հռետորաբանությունը ցանկացած կողմից անարդյունավետ է և չի օգնում խաղաղ օրակարգի առաջմղմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ», – ասել է նա: Զախարովայի խոսքով, ռուսական կողմը գտնում է նաև, որ «ներկայիս լարվածության ապաէսկալացմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը»: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև պատասխանել է այն հարցին, թե մարտի 5-ի դիվերսիայի կապակցությամբ գերատեսչության ավելի վաղ արված հայտարարության մեջ Ադրբեջանի հասցեին հասցեական քննադատության բացակայության մասին, այն դեպքում, երբ ՌԴ ՊՆ տեղեկագրում ուղղա
Լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը հանգուցալուծումների որոնմանը. Զախարովա
9 марта 20239 мар 2023
1
1 мин