Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանին և Բաքվին երկխոսության կոչ է արել։ Նա լուրջ մտահոգություն է հայտնել «վերջին մահացու առճակատման և կրակոցների մասին նոր տեղեկությունների կապակցությամբ»։
«Բռնությունը արդարացում չունի, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Եկել է ժամանակը միասին աշխատելու կայուն և արդար խաղաղության հասնելու համար»,- գրել է Կլաարը Twitter-ում:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: