2023 թվականի սպորտային մարմնամարզության մեծահասակների ՀՀ առաջնությունում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության Facebook-յան էջից: Նա ոսկե մեդալներ է նվաճել բազմամարտ, հենացատկ, պտտաձող և զուգափայտ վարժություններում: Ազատ վարժություններում հաղթող է ճանաչվել մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, նժույգ տափեր վարժությունում՝ Գագիկ Խաչատրյանը: Օղակներ վարժությունում Հայաստանի չեմպիոն է դարձել Վահագն Դավթյանը: Աղջիկների 2 տարբեր վարժություններում հաղթող է ճանաչվել Աննա Մանթաշյանը, հենացատկ վարժությունում՝ Մանե Պողոսյանը: Աննա Միքայելյանը ևս ոսկե մեդալակիր է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում